Սննդի առաքման ծառայությունների զարգացումը բերեց նոր կոնցեպցիայի առաջացմանը՝ Dark Kitchen-ների ստեղծմանը։ Դրանց նաև անվանում են վիրտուալ խոհանոցներ, խոհանոց-ուրվականներ, ռեստորաններ միայն առաքման համար։ Ինչ էլ անվանենք այսպիսի խոհանոցներին՝ կոնցեպցիան մնում է նույնը։ Այս ռեստորանները նախատեսված են բացառապես առաքման համար։ Չկան ո՛չ նստարաններ և ո՛չ էլ սեղաններ։ Այսպես ասած՝ սնունդը պատրաստվում և առաքվում է համապատասխան հասցեով։ Ռեստորանի այս տեսակը հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ չեն հասցնում լանչ պատրաստել աշխատավայրում: Dark Kitchen-ի ամենամեծ սիրահարներն են օֆիսային աշխատողները, ուսանողները, բիզնեսմենները, դասախոսները, այսինքն՝ այն մարդիկ, որոնք ունեն ժամանակի սղության խնդիր, բայց դրա հետ մեկտեղ սիրում են շատ համեղ սնվել։
Jacobs Kitchen-ը Dark Kitchen-ի յուրօրինակ ներկայացուցիչն է և առաջինն է Հայաստանում, որ ներմուծեց այդ մշակույթը:
Ի՞նչ է պատրաստում Jacobs Kitchen-ը
Jacobs Kitchen-ը պատրաստում է այնպիսի սնունդ, որը միաժամանակ համատեղում է և՛ բարձրորակ բաղադրիչները, և՛ արագ պատրաստումը, և՛ իհարկե համեղությունը: Այդպիսի սնունդ են պիցցաները, բուրգերները, սենդվիչները, խավարտները, դե իսկ դրանց էլ գումարվում են ձեր նախընտրելի հյութերը:
Jacobs Kitchen-ն ունի տարատեսակ ուտեստներ և բազմազան համեր: Այստեղ կգտնեք պիցցաների, բուրգերների, սուշիների և մի շարք այլ ուտեստների լայն ընտրանի: Այս խոհանոցը հաճախ համալրվում է նորանոր ուտեստներով, օրինակ՝ ֆավորիտ են դարձել Pesto պիցցան, Philadelphia սուշին, Prosciutto սենդվիչը և այլ նրբահամ ուտեստներ: