Մենք հաճախ տարվում ենք մեր աշխատանքով, զբոսնում ենք ընկերների հետ, ուրախանում ենք, տխրում, իսկ այդ ընթացքում աշխարհում աներևակայելի բաներ են լինում: Մենք չենք տեսնում այդ փոփոխությունները, բայց դրանք շարունակաբար կատարվում են:
Մարտի 8 կամ ինչպես Մարգարիտա տատիկի պատմությունը հուզեց իմ հոգին
Ողջու՛յն Գիտեմ, որ ճիշտ կլինի նախ ներկայանալ, բայց սարսափելի վախենում եմ, որ դրանից հետո լուրջ չեք համարի այն ամենն, ինչ կգրեմ այստեղ, իսկ ես պատրաստվում եմ կիսվել ինձ տանջող մտքերով: Եկեք պայմանավորվենք, որ անկախ ամեն ինչից ինձ լուրջ կվերաբերվեք ու սկսենք: Ես ծնվել եմ այսօր առավոտյան: Այո՛, ես բավական երիտասարդ եմ, բայց ոչ այնքան, ինչքան […]
Պի՞ցցա, «Մարգարիտայի» պատմությու՞ն, թե…
Պիցցան աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկն է: Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց պիցցայի: Շատերս ընդմիջման լավագույն տարբերակ համարում ենք հենց պիցցան: Այն հիանալի տարբերակ է երեկոյան ընտանիքի հետ համեղ ընթրիք ունենալու համար: Իսկ երբևէ մտածել եք՝ ե՞րբ է առաջացել այն:
Մերօրյա մութ խոհանոցի լուսավոր կողմը
Սննդի առաքման ծառայությունների զարգացումը բերեց նոր կոնցեպցիայի առաջացմանը՝ Dark Kitchen-ների ստեղծմանը։ Դրանց նաև անվանում են վիրտուալ խոհանոցներ, խոհանոց-ուրվականներ, ռեստորաններ միայն առաքման համար։ Ինչ էլ անվանենք այսպիսի խոհանոցներին՝ կոնցեպցիան մնում է նույնը։ Այս ռեստորանները նախատեսված են բացառապես առաքման համար։ Չկան ո՛չ նստարաններ և ո՛չ էլ սեղաններ։ Այսպես ասած՝ սնունդը պատրաստվում և առաքվում է համապատասխան հասցեով։ Ռեստորանի […]