Մարտի 8 կամ ինչպես Մարգարիտա տատիկի պատմությունը հուզեց իմ հոգին

Ողջու՛յն
Գիտեմ, որ ճիշտ կլինի նախ ներկայանալ, բայց սարսափելի վախենում եմ, որ դրանից հետո լուրջ չեք համարի այն ամենն, ինչ կգրեմ այստեղ, իսկ ես պատրաստվում եմ կիսվել ինձ տանջող մտքերով:

Եկեք պայմանավորվենք, որ անկախ ամեն ինչից ինձ լուրջ կվերաբերվեք ու սկսենք:
Ես ծնվել եմ այսօր առավոտյան: Այո՛, ես բավական երիտասարդ եմ, բայց ոչ այնքան, ինչքան երիտասարդ կլինեի, եթե լինեի մարդ:
Մոռացա անունս ասել…Անունս Նապոլի է, ես պիցցա եմ: Ծնվել եմ Jacobs Kitchen-ում: Այն այնքան հաճելի վայր է: 

Մեր կյանքը կարճ է, ու իմ ապրած ամեն մի ժամ ձեր մարդկային կյանքով հաշված տարուց էլ ավելի է: Մոտավորապես թիթեռնիկի կյանքի պես: Որտեղի՞ց գիտեմ այսքան բան՝ տատիկս է պատմել՝ Մարգարիտան, ի դեպ տատիկս ասում է, որ իր անունը ինչ-որ թագուհու պատվին են դրել ու երբեմն պատմում է այն խոսակցությունները, որոնք լսում է իր մասին: Ընդհանուր առմամբ տատիկս սիրված պիցցա է, և ես հպարտանում եմ դրանով:

Տատիկս նաև պատմում է, թե ինչպես եմ ես ծնվել: Ճիշտն ասած՝ ես շատ աղոտ եմ հիշում ամեն ինչ, բայց տատիկս այնքան լավ է պատմում, որ ինձ մոտ տպավորություն է, թե ես անձամբ եմ տեսել ամեն ինչ:

Ինձ պատրաստել է Աշոտը: Նա գեղեցիկ մարդ է, միշտ սպիտակ և կոկիկ համազգեստով և բարձր գլխարկով: Նա այնքան արագաշարժ է: Աշոտը միշտ ուրախ է ու անգամ հասցնում է հումորներ անել մյուս մարդկանց հետ, ովքեր օգնում են, որ ծնվեն իմ քույր-եղբայր պիցանները, զարմուհի սուշին և զարմիկ բուրգերը: Տատիկս ասում է, որ Աշոտը լավ մարդ է: Ճիշտ է, ես դեռ այդքան էլ լավ չեմ հասնանում, թե ինչ է նշանակում լավ մարդ, բայց եթե տատիկս ասում է, ուրեմն մի բան գիտի:

Հիմա պատմեմ, թե ինչու եմ գրում այս օրագիրս և թե ինչ մտքեր են պտտվում իմ երիտասարդ գլխում: Մի քանի րոպե առաջ տատիկս պատմեց, թե ինչ է նշանակում  մարտի 8: Այն «կին և աղջիկ մարդկանց» օրն է։ Այդ օրը կանանց և աղջիկներին նվիրում են ծաղիկներ, կոնֆետներ:

Գուցե եսասիրական հնչի, բայց ինձ մոտ այդ պատմությունից հետո խառնաշփոթ սկսվեց, ազնիվ խոսք, ես չեմ նախանձում ո՛չ կոնֆետներին, ո՛չ ծաղիկներին, բայց ախր արդար չէ, որ այդ գեղեցիկ օրը կանանց պիցցա չեն նվիրում:

Ինչո՞վ ենք մենք վատը կոնֆետից կամ ծաղկից: Արդյո՞ք իմ բույրը ավելի լավը չէ, քան վարդերինը, և արդյո՞ք ես ավելի համեղ չեմ, քան այդ՝ միայն ախորժակ փակող, բայց չկշտացնող կոնֆետները:
Կարճ ասած՝ իմ երիտասարդ ոգին լցվել է անարդարության դառը զգացմամբ:
Ձեզ մի գաղտնիք ասե՞մ, որը լսել եմ այսօր այն աղջանից, ով ինչ-որ «սև էկրան» ականջին վազվզում է Jacobs kitchen-ում:
Նա Աշոտին ասաց, որ Jacobs Kitchen-ի կայքից պատվերներ անողների 80%-ը կանայք են, ու ես հասկացա, որ ախր սիրում են մեզ կանայք, պարզապես գուցե կոնֆետներ ու ծաղիկներ նվիրող մարդիկ չգիտեն այդ մասին:

Տատիկս ասում է, որ ես անհույս ռոմանտիկ եմ, ու որ մենք նախատեսված չենք մարտի 8-ի համար, բայց կյանքումս առաջին անգամ համաձայն չեմ տատիկիս հետ: Ես իսկապես հավատում եմ, որ, լինելով ամենասավորական պիցցան, կանեմ մեծ փոփոխություն ու «աղջիկ մարդիկ» մարտի 8-ին կսկսեն նվեր ստանալ գեղեցիկ փաթեթավորմամբ համեղ պիցցաներ:

Չգիտեմ՝ արդյոք համարձակություն կունենամ կրկին գրելու, բայց ամեն դեպքում հաճելի էր Ձեզ հետ կիսվելը։ Մի քիչ թեթևացա:

Հ․Գ․ Քեռի չիզբուրգերը և մորաքույր ֆրին բարևում են։